Հունաստանն ինքնուրույն կարող է որոշել իր տնտեսական քաղաքականության կուրսը, ընտրել գործիքներ դրա իրականացման համար՝ առանց միջազգային վարկատուների թելադրանքի, որոնք օգոստոսի 20-ից՝ վերջին վարկային համաձայնության ավարտից հետո, առաքելություններ են ուղարկում՝ ստուգելու երկրի կողմից բյուջեի ոլորտում նշանակված նպատակների իրականացմանն ուղղված քայլերը։

Այս մասիnն կիրակի օրը Սալոնիկի 83-րդ միջազգային շուկայի ժամանակ մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ասուլիսը հեռարձակում է հունական պետական Է«ՌՏ-3» հեռուստաընկերությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ֆինանսական ոլորտում  միջազգային վարկատուների հետ համաձայնեցված նպատակներն իրագործվելու են, իսկ թե ինչպես են դրանք իրագործվելու, արդեն մեր գործն է, ինչը խոշոր փոփոխություն է վարկային համաձայնությունների ձեռքբերման ժամանակահատվածի համեմատ, երբ Հունասատանը պարտավոր էր կատարել վարկային ինստիտուտների հրահանգները»,- ասել Ցիպրասը։