Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում BMW մակնիշի 35 NV 993 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:




























