ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այսօր՝ սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն: Այս մասին Facebook-ում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,- գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:




























