Բոլոր ժամանակներում գիտելիքը թանկարժեք է եղել թե կրողի, թե դրանից օգտվողի համար, սակայն 21–րդ դարում այն ավելի կարևոր աստիճան է ձեռք բերել։ Պատկերավոր ձևակերպում տալու դեպքում, կարելի է ասել. «այն ոսկուն հավասար լիկվիդայնության աստիճան է ձեռք բերել»։ Ժամանակակից աշխարհում, առավել քան երբևիցե բիզնեսը դարձել է գիտելիքահենք։ Քննադատները կարող են ասել, որ 19-րդ կամ 20–րդ դարում էլ էր այդպես, և նրանք ճշմարտացի կլինեն։ Սակայն կա մի քանի տարբերություն։ Նախևառաջ նախկինում այս երևույթը լոկալ էր, այսինքն՝ գիտելիքով մարդիկ մեծ պահանջարկ ունեին ինդուստրիալ զարգացող կամ զարգացած պետություններում, իսկ այժմ այն ամենուր է։ 2–րդ տարբերությունն այն է, որ նախկինում գործատուն աշխատակցից պահանջում էր բուհի դիպլոմ։ Այժմ, օրինակ՝ Apple-ի, Google–ի համար էական չեն, աշխատակիցները քոլեջ ավարտելն են, թե՝ ոչ, կարևորը նրանց արդյունավետությունն է։ Բնականաբար համաձայն եք, որ այս ընկերությունների արտադրանքը խիստ փոխկապակցված են ժամանակակից գիտության, բարձր տեխնոլոգիաների հետ, հետևաբար ինչպե՞ս աշխատանքի անցնել մի ընկերությունում, որը ժամանակից տեխնոլոգիոյով է զբաղվում, բայց չունենալ բարձրագույն կրթություն։ Այս պարադոքսի լուծումը տալիս է ինքնակրթությունը։ Մենք դեմ չենք բարձրագույն կրթությանը, սակայն այսօր ամբողջ աշխարհում, և հատկապես Հայաստանում, բուհը մրցունակ ու արդիական գիտելիք ուսանողին չի տրամադրում։ Այս խնդիրը իրականում համախումբ է, բայց մանրամասների մեջ չմտնելու համար նշենք, որ գիտության զարգացումը վաղուց արդեն առաջ է ընկել բուհական կրթության թարմացման տեմպից։ Այսպիսով հարց է առաջանում, ինչպես լուծել արդի, այժմեական, տվյալ պահին աշխատաշուկային անհրաժեշտ գիտելիք, որպեսզի լինել մրցունակ աշխատաշուկայում։ Պատասխանն է՝ զբաղվել ինքնակրթությամբ, սակայն օգտվել նաև ինքնակրթությունը առավելագույնս արդյունավետ ու արագ զարգացնող մեթոդներից։ Բոլորն անխտիր, այսօր աշակերտ են, որպեսզի ամեն օր թարմացվող նյութի յուրացմանը յուրաքանչյուրը պատրաստ լինի, պետք է նաև յուրացման մեթոդը սովորել։ Համաձայնեք, որ ոչ բոլորի նյարդերն են այդքան ամուր, որպեսզի դիմանան այս տեմպին։ Եթե նյարդերը ամուր չեն,ապա դա անդրադառնում է աշխատանքի որակի վրա։ Սա արդեն կարող է սպառնալ աշխատանքից ազատմամբ, որովհետև, որքան էլ որ գիտելիք ունենաք, եթե դա բիզնեսին օգուտ չբերեց ինչ–որ պատճառով՝ այն անօգուտ է։
Նկատել եք, որ գործատուները աշխատանքի ընդունման «հարցաթերթիկում» տեխնիկական հարցերի փոխարեն այժմ նշում են հարցեր, որոնք վերաբերում են ձեր անհատական որակներին՝ «soft skill»-երին։ Կան բիզնեսներ, որ նույնիսկ բյուջե են հատկացնում, որպեսզի իրենց աշխատակիցները մասնակցեն տարբեր թրեյնինգների ու ավելացնեն, թե՛ մասնագիտական, և թե անհատական որակները։
Այսպիսով վերադառնալով հարցին, թե ինչո՞ւ աշխատանք չեք գտնում, կարող ենք եզրահանգում կատարել, որ ձեր գիտելիքը այսօր քիչ մրցունակ է՝ լիկվիդային չէ, ու բացի այդ դուք չեք զարգացնում ձեր ոչ մասնագիտական, անհատական, էմոցիոնալ որակները։
Երբեք ուշ չէ սկսելը։ Զբաղվեք ինքնակրթությամբ։ Եթե սա ձեզ կմոտիվացնի, հիշեցնենք, որ վարչապետն էլ բոլորին խոհուրդ է տալիս ամեն օր սովորել, ավելացնել գիտելիքները, ու ինքն էլ է հետևում այս խորհրդին։
Ես Լուսինե Վարդանյանն եմ, Sarajyan trainings–ի համահիմնադիր և տնօրենը, և ես նույնպես ամեն օր զբաղվում եմ ինքնակրթությամբ։
Կարդացեք նաև այս հոդվածը, հնարավոր է այն օգնի ձեզ։



























