ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը զայրացել է իր կուսակցության անդամ Արտավազդ Վարդանյանի վրա, որը հրաժարվել էր ստորագրել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի խայտառակ զեկույցը: Առաջիկայում ԱԺՄ-ն նիստ է գումարելու եւ կուսակցությունից հեռացնելու է կուսակցության անդամին:
Մինչդեռ, ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել էր Արտավազդ Վարդանյանը, այդ ինքն է կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնելու՝ դա պայմանավորելով ԱԺՄ-ի անողնաշար պահվածքով:
Արտավազդ Վարդանյանը NEWS.am-ին հայտնել էր, թե չի ստորագրել զեկույցը, քանի որ իրեն միայն վերջին պահին են առաջարկել այն ստորագրել՝ առանց ծանոթանալու:



















