Անցումը երկպալատ խորհրդարանական համակարգին պետք է մանրամասն քննարկել։ Փետրվարի 7-ին լրագրողներիի հետ զրույցում այս մասին  հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

«Սա այն գաղափարն է, որը մանրամասն քննարկումներ է պահանջում եւ դեռեւս սաղմնային փուլում է։ Դրա իրականացման համար պետք է մեծ ճանապարհ անցնել, տարբեր քայլեր ձեռնարկել, այդ թվում նաեւ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել»,- եզրափակեց Աբրահամյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ այսօր Հայաստանի առջեւ լուծումներ պահանջող առավել առաջնային խնդիրներ կան։

Նշենք, որ երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելու գաղափարը վերջերս բարձրաձայնել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Ավելի վաղ այս նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՅԴ-ն։