ՌԴ Կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որն արգելում է զինծառայողներին համացանցում  իրենց եւ ծառայակիցների մասին տվայլներ հրապարակել: Այս մասին են վկայում օրենսդրական գործունեությունն ապահովող համակարգի տվյալները: Արգելքը պետք է ընդունվի որպես փոփոխություն «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Փոփոխությունների տեքստում նշված է, որ զինծառայողներին արգելվում է լուսանկարներ, տեսանյութեր, աշխարհագրական եւ այլ տվյալներ հրապարակել, որոնք կարող են բացահայտել իրենց ծառայության բնույթը, զորամասերի  գործունեությունը եւ գերատեսչական պատկանելիությունը: Օրինագծին կից բացատարկան գրության մեջ նշվում է, որ արգելքի խախտման համար ցանկացած զինծառայող կարող է պատասխանատվության ենթարկվել իր հրամանատարի որոշմամբ: Պայմանագրային ծառայողների դեպքում պատիժը կարող է ենթադրել նաեւ զինվորական ծառայությունից ազատում: