Հայաստանի Զինված ուժերի ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 7-ին մեկնել է Մոսկվա: Այցի նպատակն է մասնակցել Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2011» զորավարժության անցկացման վերաբերյալ նախնական քննարկումներին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 8-ից 9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր: