«Ես չեմ փոխում իմ քաղաքական հայացքները կամ դիրքորոշումները, ես ունեմ մեկ տեսակետ եւ այն շատ հստակ է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները իր փոփոխվող քաղաքական հայացքների մասին:
«Իսկ նրանք, ովքեր չեն տեսնում իմ հստակ քաղաքական դիրքորոշումը, թող դիմեն ակնաբույժին: Ոչ ոք չի կարող կասկածներ ունենալ իմ քաղաքական հայացքների հստակության մասին»,- ասել է Աբրահամյանը:
Նա վստահեցրել է, որ ներկայումս իր դիրքերը, որպես խորհրդարանի նախագահի, շատ ամուր են:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնարավոր իմպիչմենտի մասին հարցին, Հ. Աբրահամյանն ասել է. «Չկա նման բան, որ ինչ-որ մեկը ստորագրություններ հավաքի եւ ինպիչմենթ հայտարարի նախագահին: Այո, իհարկե, միշտ էլ կարող են դատարկաբաններ լինել եւ խորհրդարանում, եւ նախագահականում, եւ ընկերների մեջ, բայց...»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























