Թբիլիսին առայժմ հստակ կարծիք չունի Թուրքիայի փոխարեն Վրաստանի տարածքում հահահրթիռային պաշտպանության տարրերի տեղադրման` ամերիկյան չորս սենատորների առաջարկի վերաբերյալ:

«Թեեւ, տարածքային անվտանգության եւ կայունության տեսանկյունից այդ նախաձեռնությունը արժանի է ուշադրության»,- ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան GHN գործակալությանը:

Նրա խոսքով, քանի որ այդ նախաձեռնությամբ սենատորները հանդես են եկել ԱՄՆ քաղաքական ղեկավարության առջեւ, հենց վերջինս էլ պիտի որոշում կայացնի:

Նշենք, որ հանրապետական չորս սենատորներ առաջարկել էին ՀՀՊ տարրերը տեղադրել Վրաստանի տարածքում: