Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուն 2013թ. կլինի ՀՀԿ նախագահ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է:
Ընդ որում, Աբրահամյանը նկատել է, որ այդ հայտարարության մեջ սենսացիոն ոչինչ չկա: «ՀՀԿ շարքերում անգամ կասկածի ստվեր չկա այդ հաշվով»,- հավաստիացրել է խոսնակը:
Նշենք, որ «Օրինաց երկիրն» արդեն հայտարարել է, թե 2013թ. նախագահի թեկնածու չի առաջադրելու եւ աջակցելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը: «Բարգավաճ Հայաստանն» առայժմ զերծ է մնում հայտարարություններից, ինչն էլ լարվածություն է առաջ բերել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ:





























