Արագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 13-ին խոշոր ավտոթվար է տեղի ունեցել: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 22 ՏՕ 141 համարանիշի և КамАЗ մակնիշի 43 ՕՍ 659 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորերին առաջինն օգնություն է ցուցաբերել այդ պահին Գյումրիից Երևան վերադարձող Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության կազմակերպման վարչության հատուկ պարեկային պահակային ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության կապիտան Հովհաննես Խաչոյանը, այնուհետև օպերատիվորեն ժամանել են Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խմբի հերթափոխի հրշեջ-փրկարարները:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում սթափության փորձաքննության են ենթարկվել, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: