Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից տուժածների թիվը հասել է 12-ի, գրում է AP-ն:

Երկրի նախագահի խորհրդական Ֆրանսիս Տոլենտինոյի խոսքով, մահացածների թվում կան երեխաներ:

Նա նշել է, որ առնվազն երկու մարդ անհետ կորել է: Սա վկայում է այն մասին, որ զոհերի թիվը կարող է աճել մինչեւ 16:

Նա ասել է, որ մոտ 87.000 մարդ տարհանվել է բարձր ռիսկային գոտիներից:

Հիշեցնենք, որ երկրի իշխանությունների նախորդ պաշտոնական տվյալներով, «Մանգհուտ» թայֆունի զոհ է դարձել  2  մարդ: