Շմոլ գազի թունավորումից փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Մարտունու Վերին Գետաշեն գյուղում մահացել է մի ողջ ընտանիք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դժբախտ դեպքից մահացել են Գետաշեն գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի 30 տան բնակիչներ` 35-ամյա Մուրադ, 32-ամյա Գոհարիկ եւ 2-ամյա Ռոմիկ Մուրադյանները:




























