Գյումրի քաղաքի 26 կոմիսարների փողոցի թիվ 82 տան հարակից տարածքում փետրվարի 7-ի կեսօրին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 13.43-ին:

Ամբողջությամբ այրվել են Ս.Ադամյանին պատկանող ավտոտնակը` 50 քմ. մակերեսով, ներսում կայանված «ԻԺ» մակնիշի 45 ՏՏ 457 համարանիշով եւ «Ռենո-505» մակնիշի 63 ՕՍ 082 համարանիշով ավտոմեքենանները, կից կառույցի տանիքը` 10 քմ. մակերեսով:

Հրդեհի հետեւանքով այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է հոսպիտալացվել 59-ամյա Ս.Ադամյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: