Այսօր՝ ժամը 18,40-ին Մատենադարանի մերձակա հրապարակում՝ Երեւանի կենտրոնում սկսվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազարանոց համահանրապետական հանրահավաքը:
Միտինգը վարող, Հայոց համազգային շարժման նախագահ Արարատ Զուրաբյանը հավաքվածներին հավաստաիացրեց, որ «ինքնամոռաց պայքարի շնոհիվ շուտով ազատության մեջ կհայտնվեն բոլոր 15 քաղբանտարկյալները, որոնք ներկայումս շարունակում են մնալ անազատության մեջ»:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Խաչատուր Սուքիասյան այսօր՝ ժամը 17-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն. Դրանով իշխանությունները ցանկանում են խոչընդոտել նրա մանսկացությունը հանրահավաքին:
Զուրաբյանը նաեւ հայտնեց, որ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի հետ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հավաստիացրեց ներկաներին, որ ԱՄն հայկական համայնքը անհամբերությամբ է սպասում համաժողովրդական շարժման ակտիվացմանը, որը աստիճանաբար մոտենում է իր հաղթանակին՝ շնորհիվ իր ինքնամոռաց պայքարի:
Ելույթով հանդես է եկել նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:




























