Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինը ստանձնել է երկրի ղեկավարումը անցած ուրբաթ մահացած երկրի նախագահ Չան Դայ Կուանգի փոխարեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կիրակի տարածված Ազգային ժողովի Մշտական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը, որը Վիետնամում օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է:
«Վիետնամի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դանգ Թհի Նգոկ Թհինը պետության ղեկավարի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչեւ Ազգային ժողովը նոր նախագահ ընտրի: Չի հաղորդվում, թե դա երբ տեղի կունենա:




























