Նախնական տվյալներով, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց ընտրության մասնակցել է 79 686 որը կազմում է 9,39 տոկոսը: Այս մասին, այօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նա ներկայացրել է ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ  - 9, 18 տոկոս

Ավան – 10,94 տոկոս

Արաբկիր – 8,21 տոկոս

Դավթաշեն – 10,52 տոկոս

Էրեբունի – 9,3 տոկոս

Կենտրոն- 7,25 տոկոս

Մալաթիա-Սեբաստիա  - 9,77 տոկոս

Նոր Նորք – 10,7 տոկոս

Նորք Մարաշ – 9,86  տոկոս

Նուբարաշեն – 11,49 տոկոս

Շենգավիթ - 10,83 տոկոս

Քանաքեռ –Զեյթուն 8,61 տոկոս

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում ժամը 11.00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 842 147  քաղաքացուց ընտրության մասնակցել է 94 256 որը կազմում է 11,19 տոկոսը:

Ստորեւ ներկայացնում ենք 2017 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում նույն ժամի դրությամբ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ  - 12,52 տոկոս

Ավան – 17,40 տոկոս

Արաբկիր - 8,67 տոկոս

Դավթաշեն - 12,3 տոկոս

Էրեբունի - 12, 15 տոկոս

Կենտրոն- 8,32 տոկոս

Մալաթիա-Սեբաստիա  - 9,91 տոկոս

Նոր Նորք - 10,38 տոկոս

Նորք Մարաշ 12,42 տոկոս

Շենգավիթ - 14, 92 տոկոս

Քանաքեռ –Զեյթուն 7,63 տոկոս

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: