Հոնկոնգի իշխանությունները անօրինական են հայտարարել Նոր ազգայնական կուսակցությանը, որը բացահայտորեն քարոզում էր Չինաստանից անկախության գաղափարը: Համապատասխան որոշումն ընդունել է Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի անվտանգության հարցերով քարտուղար (նախարարի) Ջոն Լին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սա առաջին անգամ է, երբ իշխանությունները անօրինական են ճանաչել Հոնկոնգում քաղաքական կազմակերպությանը, որտեղ թույլատրվում է ժողովրդավարամետ ընդդիմության գործունեությունը: Համապատասխան որոշումը մոտիվացված է «ազգային անվտանգության շահերով»:

Մի ամիս առաջ այս արմատական  կուսակցության հիմնադիրը՝ 27-ամյա Էնդի Չենը, Օտարերկրյա լրագրողների տեղական ակումբում որպես հրավիրված խոսնակ ելույթ ունենալով , կողմ է արտահայտվել Չինաստանից Հոնկոնգի անկախության գաղափարի առաջխաղացմանը: Կառավարությունը խստորեն դատապարտել է նման նախաձեռնությունը եւ քննադատել է ակումբին նման դիրքորոշում արտահայտելու նպատակով հարթակ տրամադրելու համար:

Փորձագետները նշում են, որ Պեկինն անահանգստացած է Հոնկոնգ ինքնավար շրջանում  Localism շարժման ակտիվությամբ, որն այստեղ ձեւավորվել է 2014 թվականին զանգվածային ժողովրդավարական բողոքի ակցիաներից հետո եւ հանդես է գալիս այս տարածքի ինքնորոշման օգտին:

Նախկին բրիտանական անկլավը 1997 թվականի հուլիսի 1-ին մեկ երկիր-երկու համակարգեր բանաձեւով անցել էր Չինաստանի ինքնիշխանության տակ՝ 50 անցումային տարով պահպանելով հատուկ վարչական կարգավիճակը, լայն ինքնավարության աստիճանը եւ այլ ժողովրդավարական իրավունքները եւ ազատությունները: