Տավուշի մարզում տղամարդը մեղադրվում է 11–ամյա որդուն ծեծելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկազ Մ.–ն մայիսի 9-ին վիճել է նախկին կնոջ հետ։ Վիճաբանության ընթացքում տղամարդը, բռունցքներով հարվածներ հասցնելով դեմքին, ծեծել վիճաբանությունը դադարեցնելու նպատակով միջամտած՝ իր անչափահաս որդուն՝ 11–ամյա Ա.Մ.–ին։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։

Գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։