Շվեդիայում գովազդի պատասխանատուները քննադատել են համացանցային Bahnhof պրովայդերին՝ առցանց գովազդում «անհավատարիմ բոյֆրենդ» մեմի համար։ Նրանք հայտարարել են, որ նկարը գենդերային անհավասարության բովանդակություն ունի՝ տեղեկացնում է Local-ը։
Ընկերությունը համացանցում մեմ է հրապարակել աշխատակիցների որոնման հայտարարություններում։ Նկարում պատկերված երիտասարդը «այժմյան աշխատավայր» մակագրությունը կրող աղջկանից շրջվում է դեպի Bahnhof մակագրությամբ աղջիկը։ Այս նկարը արժանացել է բազմաթիվ քննադատությունների՝ սեքսիզմի համար։
«Այն (համացանցային մեմը) կանանց ներկայացնում է որպես միմյանց փոխարինող օբյեկտների, եւ կարեւոր է միայն նրանց արտաքինը»,- ասվում է մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։
«Սա նշանակում է, որ տղամարդը կարող է փոխել զույգին, ինչպես փոխում է աշխատավայրը»,- հայտարարել են գովազդի պատասխանատուները։




























