Google-ը մշակել է արհեստական ինտելեկտ, որը կկանխատեսի տարերային աղետները եւ դրանք կտեղադրի որոնման տողում, ինչպես նաեւ՝ Google Maps-ում՝ տեղեկացնում է The Verge-ը։

Երկար տարիների ընթացքում Google որոնման համակարգը օգտատերերին զգուշացրել է տարերային աղետների մասին՝ իր համակարգում տեղադրելով կառավարական հիդրոմետծառայությունների կամ ԱԻՆ-ի տեղեկատվությունները։ Այժմ ընկերությունն ինքը արհեստական ինտելեկտի օգնությամբ կանխատեսումներ կանի։

Հնդկաստանի ջրային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում Google-ը օգտատերերին կզգուշացնի մոտեցող թայֆունների մասին։ Առայժմ այս գործառույթը հասանելի է միայն Գանգեսի ափին գտնվող Պատնա քաղաքի բնակիչներին։