Հարի Փոթերի մանկության տունը անգլիական Լավենհամ քաղաքում վաճառվում է զեղչով՝ գնորդների բացակայության պատճառով։ XVI դարի փայտե տունը վաճառքի էր հանվել 2017թ․՝ 950 հազար ֆունտ սթեռլինգով, իսկ այժմ դրա գինն իջել է մինչեւ 45 հազարի՝ տեղեկացնում է РБК-ն՝ վկայակոչելով անշարժ գույքով զբաղվող ամերիկյան Mansion Global հրատարակչությանը։
Տունն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 2011թ․՝ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմում։ Սյուժեով Հարին այստեղ ապրում էր մորաքույր Պետունիայի եւ նրա ամուսնու՝ Վերնոնի հետ։ Այդ տանն էին մահացել նրա ծնողները՝ պաշտպանելով Հարիին Լորդ Վոլան դե Մորթից՝ ասվում է հայտարարության մեջ։




























