Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկել է ամուսնական դավաճանության համար քրեական պատիժը, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Indian Express-ը:

Դավաճանության համար պատիժը երկրի Սահմանադրության 14 եւ 21 հոդվածների («օրենքի առաջ հավասարություն» եւ «կյանքի եւ անձնական ազատության պաշտպանություն») խախտում է համարվել:

«Դավաճանությունը կարող է քաղհայցի եւ ամուսնալուծության պատճառ դառնալ, բայց չի կարող քրեորեն պատժելի արարք լինել»,- հայտարարել է դատավորներից մեկը:

Հնդկաստանի Քրեական օրենսգրքի 497 հոդվածի համաձայն՝ ամուսնացած կնոջ հետ, առանց նրա ամուսնու համաձայնության, սեռական կապի մեջ մտնելը պատժվում է մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ տուգանքով: Կինն այդ դեպքում հանցակից է համարվում:

Հոդվածը քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ դրանում կինը որպես ամուսնու սեփականություն է համարվում, գրում է India Today-ը: Օրենքում չի արտացոլվում ամուսնու կողմից դավաճանությունը, քանի որ այն չէր կարող կնոջ նախաձեռնությամբ ամուսնալուծության պատճառ դառնալ: