Հնդկաստանը հաջողությամբ է անցկացրել «օդ–օդ» դասի Astra հրթիռի փորձարկումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հնդկաստանի ՌՕՈՒ–ն հաջողությամբ է անցկացրել երկրում մշակված  Astra հրթիռի փորձարկումը՝ անմիջական տեսանելիության սահմաններից դուրս թիրախների խոցման համար։ Փորձարկումներն անցկացվել են Սու–30 օդանավից՝ ՌՕՈՒ–ի Կալայկունդա բազայում։ Հրթիռը մեծագույն ճշգրտությամբ որսել է շարժվող թիրախը։

Հաղորդվում է, որ հրթիռը երաշխավորվել է որպես այդ դասի սպառազինության մեջ լավագույնը, արդեն անցկացվել է ավելի քան 20 թեստային փորձարկում։