Մոտ 40 տարի է տեւել մեծ ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի նամակները վերծանելու նպատակով ուսումնասիրությունը։ Գիտնականները հասկացել են, որ խոսքը Հիսուսի երկրորդ գալուստի մասին է, սակայն մինչ այս պահը չեն կարողանում հասկանալ ժամկետը, որը հաշվարկել է Նյուտոնը, փոխանցում է Life–ը։

Նոր տվյալներն ընկած են «Իսահակ  Նյուտոն. А**–ն, որը վերափոխել է Տիեզերքը» գրքի հիմքում, որի հեղինակը Ֆլորիան Ֆրեյշտետերն է։ Նա պնդում է, որ Նյուտոնն ուսումնասիրել է մեծ քանակությամբ կրոնական տեքստերը եւ փորձել է կառուցել դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը։

Նյուտոնն աշխարհի վերջի մասին գրել է Եհովա Սանկտուս Ունուս կեղծանվամբ։ Նա ուսումնասիրել է Ավետարանը եւ եկել է եզրահանգման, որ Երկիրը կդառնա «Աստծո թագավորությունը» եւ «Կվերափոխվի»։ Ըստ Նյուտոնի՝  նոր սկիզբ պետք է դառնա 2060 թվականը։ Հնարավոր է՝  այդ ժամանակահատվածում պետք է տեղի ունենա ինչ–որ աղետ, կամ պատերազմ, որը կձգվի 4 տասնամյակ եւ, ի վերջո, կբերի նոր ժամանակաշրջանի։