McDonald’s արագ սննդի ցանցը հայտարարել է բուրգերներում արհեստական կոնսերվանտներից, ներկանյութերից եւ արոմատիզատորներից հրաժարվելու մասին։ Փոփոխությունները վերաբերում են ԱՄՆ-ի տարածքում գործող 14 հազար ռեստորաններին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գիտենք՝ որքան կարեւոր է որակը մեր հաճախորդների համար, եւ այս առաջադիմական քայլը ցույց է տալիս հաճախորդների պահանջարկին համապատասխան փոփոխվելու եւ McDonald’s-ի աշխատանքը լավացնելու մեր պատրաստակամությունը»,- հայտարարել է ցանցի ամերիկյան մասնաճյուղի նախագահ Քրիս Քեմփզինսկին։