Նիդեռլանդական իրավապահ մարմինները կանխել են երկրի տարածքում խոշոր հասարակական միջոցառման ժամանակ նախատեսվող ահաբեկչությունը։ Հատուկ գործողությունների ընթացքում 7 մարդ ձերբակալվել է՝ տեղեկացնում է՝ AFP-ն։

Գործակալության տվյալներով՝ կասկածյալների խուզարկության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիչներով գոտիներ եւ АК-47 ինքնաձիգներ։

Ահաբեկչության կազմակերպումն, ըստ AFP-ի, վերջին փուլում էր։