Թերեզա Մեյը արտասովոր պայմանավորվածություն է ձեռք բերել Նյու Յորքի ոստիկանների հետ՝ իրավապահները բրիտանական պատվիրակությանն օգնել են հասնել օդանավակայան՝ փոխարենը լուսանկարվելով վարչապետի հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Մեյը պիկ ժամին շտապել է օդանավակայան՝ ոստիկանական ավտոմեքենաների ուղեկցությամբ, սակայն այն ավտոմեքենան, որի մեջ եղել են վարչապետի 8 բարձրաստիճան օգնականները, փոխանցման տուփի հետ կապված խնդիր է ունեցել։
Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ստպված մեկ ժամ թռիչքուղու վրա սպասել է նրանց։
Ոստիկանության աշխատակիցները պաշտոնյաներին հասցրել են չվերթին, եւ Մեյը, որ սպառնացել էր առանց նրանց թռչել, ի նշան շնորհակալության՝ ինքնաթիռի դռների մոտ լուսանկարվել է ոստիկանների հետ։




























