Թաֆթս համալսարանի դասախոս Քրիստինա Մարանչին կներկայացնի իր նոր՝ «Հայաստանի արվեստը. ներածություն» գիրքը հոկտեմբերի 4-ին` Թաֆթսի համալսարանի շրջանավարտների հանդիպման ժամանակ:

Այս ծրագիրը պրոֆեսոր Չարլզ Կարապետյանի անվան առաջին դասախոսությունն է, որը հովանավորում են Հայագիտության հետազոտությունների ազգային ասոցիացիան, Հայոց պատմության Դարակջյան Ջաֆարյան ամբիոնը և Թաֆթսի համալսարանի հայկական ակումբը:

Մարանչիի նոր գրքում Հայաստանի արվեստի ուսումնասիրությունն է` սկսած հին ժամանակներից մինչև նորագույն շրջանի վաղ ժամանակահատվածը: Այն ներառում է ամեն բնագավառ` սկսած ճարտարապետությունից, քարե քանդակագործությունից, մետաղե, փայտե և կտորից պատրաստված իրերից մինչև ձեռագրեր և կավագործություն, որի շնորհիվ հայկական արվեստը դիտարկվում է լայն պատմական, հնէաբանական և մշակութային համատեքստում, հայտնում է Wicked Local Somerville-ը:

Գիրքը բացառիկ է, քանի որ ընթերցողին է ներկայացնում 3000 տարվա հայկական արվեստը, հնագիտությունը, ճարտարապետությունը և դրա կառուցվածքը: Հեղինակը հայկական արվեստի պրոֆեսոր է և այժմ Թաֆթսի համալսարանի արվեստի և արվեստի պատմության բաժնի ամբիոնի վարիչ է, ինչպես նաև Ամերիկայի հայկական թանգարանի և Հայագիտության հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական խորհրդական:

Միջոցառման մուտքն ազատ է հանրության առաջ: