Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հյուսիսկորեացի հարեւաններից նվեր է ստացել երկու որսորդական շուն։ Նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ շները մոտ մեկ տարեկան են եւ փոխանցվել են սահմանամերձ Պանմունջ գյուղի միջոցով։ Շների հետ եղել է նաեւ 3 կգ կեր, որպեսզի հեշտ «հարմարվեն նոր պայմաններին»։
Նվերները ստացվել են երկու Կորեաների ղեկավարների հանդիպումից հետո, որտեղ Կիմ Չեն Ինը խոստացել էր վերացնել հրթիռների փորձարկման հրապարակն ու այցելել Սեուլ։




























