Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 22-ամյա Հեղուշ Հ.-ին. նա փետրվարի 7-ից հետախուզվում էր մարդ առեւանգելու, կողոպուտի եւ քաղաքացու անձնագիր կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելու մեղադրանքով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, Հեղուշ Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:




























