Իրավապահները 29 մարդ են կալանավորել Մերձմոսկվայում քրեական հեղինակությունների «հանդիպման» ժամանակ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան նշել է, որ «հանդիպմանը» ներկա են եղել քրեահանցագործ տարրեր, ովքեր զբաղվել են ձեռներեցների հանցագործ հովանավորչությամբ։

«Խուզարկության ժամանակ 2 միջինասիացիների մոտ հայտնաբերվել է բաց գույնի նյութով փաթեթներ։ Պարզվել է, որ դա թմրանյութ է»,- հայտնել է Պետրովը։

Քրեական գործեր են բացվել ՔՕ-ի 228 հոդվածով։ Կասկածյալները կալանավորված են՝ տեղեկացնում է Gazeta-ն։