Ընդառաջ գնալով ի հաճախորդների ցանկությանը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղմինչեւ 31.12.2018թ.: Որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց, ինչը հնարավորություն կտա հաճախորդին վերականգնելու իր վարկային պատմությունը:

«Հուլիսին մենք հայտարարեցինք ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի եւ տուգանքների զիջման մասին եւ այդպիսով մեր հաճախորդներին եւս մեկ հնարավորություն տվեցինք կազմելու մարման նոր ժամանակացույց: Նոր  ժամանակացույցով վարկի մարումները պարտաչանաճ կատարելու դեպքում, այդ հաճախորդները հետագայում կարող են դիմել եւ ստանալ նոր վարկեր: Ի դեպ` թեեւ հարկային օրենսգրքի փոփոխությունները միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով են, մեկ անգամ եւս ցանկանում եմ հաստատել, որ Յունիբանկը վարկերի վերակառուցում եւ որոշակի զիջումներ իրականացնում է նաեւ անհատ ձեռներեցների եւ ՓՄՁ-ների համար՝ ցուցաբերելով լոյալ մոտեցում մեր բոլոր հաճախորդների նկատմամբ»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը: