Աշխատանքային այցով Աբխազիայի Հանրապետությունում գտնվող  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանի  եւ համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի արտաքին գործերի նախարարին է ներկայացվել համայնքի ընթացիկ ծրագրերն ու համայնքի գործունեության հեռանկարային ուղղությունները:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից  մեկն է հայկական սփյուռքի կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ նշելով Արցախի  իշխանությունների պատրաստակամությունը՝ նպաստելու սփյուռքում  հայապահպանության ծրագրերի իրականացմանը: