Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 3-ին բացվեց գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի ցուցահանդեսը՝ նվիրված Գերմանական միասնության օրվան
Դիմելով հյուրերին՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիաս Կիսլերը նշեց, որ 2018 թվականը հատուկ էր Հայաստանի համար՝ կապված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատմական այցի հետ։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը պատմության մեջ գերմանական ղեկավարության առաջին այցն էր Հայաստան։ Մենք աջակցում ենք Հայաստանի նոր կառավարությանը՝ նորարարության եւ բարեփոխումների ճանապարհին»,- աաց դեսպանը, ապա հավելեց, որ վերջին 12 ամիսների ընթացքում մշակույթի եւ կրթության ոլորտում մեծ աշխատանք է կատարվել։
Ցուցահանդեսում, որ կրում է «Ով ենք մենք» անվանումը, ներկայացված են Հերբերտ Մայերի ավելի քան 500 աշխատանքներ՝ համաշխարհային մշակույթի հանրահայտ ստեղծագործությունների ջրաներկով ինստալյացիաներ։ Իր աշխատանքներում նկարիչը պատկերել է մարդկության պատմությունը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
.jpg)




























