Անցումային արդարադատության նպատակը վրեժի չի հանգեցնում: Այս մասին անցումային արդարադատության համաժողովում հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության խորհրդատու, մեծ միջազգային փորձով փաստաբան Մարիեկե Վյերդան: Համաժողովը կազմակերպվել է Կանադայի Զորյանի ինստիտուտի կողմից եւ անցկացվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Նրա խոսքով, անցումային արդարադատությունը կոչված է վերականգնել սոցիալական վստահությունը: «Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են նրա կրկնությանը», - մեջբերեց փորձագետը:

Մարդու իրավունքների լուրջ խախտումների դեպքերում, որոնք հանգեցրել են զանգվածային ոչնչացման եւ անհետացման, նման անցումային արդարադատության մարմիններն անհրաժեշտ են: «Սակայն հաճախ հարց է առաջանում՝ արդյոք այդպիսի մարմինների կարիք կա տնտեսական հանցագործությունների դեպքում», - նշեց փորձագետը: