Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության եւ Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:

30-ից մինչեւ ժամը 10:30-ն արգելվելու է երթեւեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:

Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու՝

• Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը եւ Ծիծեռնակաբերդի խճուղին

• Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ

• Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ

• Իտալիայի, Բեյրութի եւ Զաքիյան փողոցները

• Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ

• Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ

• Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա

• Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ

• Արամի փողովը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց

• Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ

Նշված օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: