Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինել է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի կայքը։

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը»,– գրված է հաղորդագրությունում:

Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ: