2004թ․ հոկտեմբերի 7-ից սկսած՝ Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը, որը պաշտոնապես ներառված է երկրի մասնագիտական տոների ցանկում։ Այս օրվան նվիրված միջոցառումները գրքի հանրահռչակման եւ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու նպատակ ունեն։
Այսօր գրադարաններում ներդրվում են նորարարական ծրագրեր, ստեղծվում են էլեկտրոնային բազաներ։ Հայաստանում այս տոնը նշվում է զանազան միջոցառումների անցկացմամբ, որոնք նաեւ իշխանությունների ուշադրությունը գրադարանների վիճակի վրա հրավիրելու նպատակ ունեն։




























