Աշխարհում A/H1N1 գրիպից արդեն մահացել է առնվազն 4041 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է «խոզի գրիպից» վարակվելու 294663 դեպք: Սեպտեմբերի 18-ի դրությամբ, աշխարհում գրանցվել է մահացության 4041 դեպք, իսկ միայն վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է մահացության 281 նոր դեպք: Ի դեպ, մահվան դեպքերի մեծ մասը՝ 2625 դեպք, գրանցվել է Միացյալ Նահանգներում:

Նշենք, որ Հայաստանում «խոզի գրիպով» վարակվելու որեւէ դեպք պաշտոնապես չի հաստատվել, թեեւ մեկ-երկու խոսակցություն եղել է: Ադրբեջանում գրանցվել է մոտ մեկ տասնյակ, Վրաստանում՝ 20 դեպք: