1 ամսից ավելի  Մարալիկի քաղաքապետարանը շրջափակված է, քաղաքապետարանի աշխատանքն էլ կաթվածահար է։  Քաղաքի բնակիչները պահանջում են Հանրապետական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, բողոքի մասնակիցները երթ են արել քաղաքում եւ բողոքի ակցիա։

«Բռնակալ էր, կաշառակերություն, թալանչիություն էր անում։ Նախորդ արատավոր համակարգի ճորտերը, ստրուկները ձեռքները ծալած չէին նստելու, առավել  եւս իրենք էլ գլխի չեն, իրենց հրահանգում է  քաղաքական դիակ կուսակցության ղեկավար թեւը»,–ասաց ցուցարարներից մեկը:

Բողոքի ակցիայի  մասնակիցները թմբուկներով շրջեցին քաղաքում, նրանք վանկարկում են «Ամոթ, «ՀՀԿ հեռացիր»։ Ակցիայի մասնակիցներին են միացել նաեւ դպրոցականները, որոնք այսօր դասադուլ են հայտարարել։

Հիշեցնենք, որ  Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիները գրեթե գրեթե 1 ամիս փակ են պահում  քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետեւանքով քաղաքապետ Արտակ Գեւորգյանը չի կարողանում աշխատանքի գնալ:

Նշենք, որ Արտակ Գեւորգյանի կողմնակիցներն էլ փակել են միջպետական  ճանապարհը։ ՀՀԿ–ական քաղաքապետի կողմնակիցները պնդում են, որ 20-30 հոգու համար Արտակ Գեւորգյանը հրաժարական չի տալու։