Թուրքական իշխանությունները ավելի քան 100 ընկերություններից բացատրություն են պահանջել՝ կապված ապրանքների «գների չափազանց աճի» հետ։

Առեւտրի նախարարությունը դիմել է 114 ընկերությունների՝ պահանջելով բացատրել ավելի քան 69 000 ապրանքների գների աննախադեպ աճը։ Հաստատությունում ասել են, որ հետաքննությունն ուղղված չէ ազատ շուկայի գործառույթների միջամտությանը, այլ նպատակ ունի կանխել անարդար թանկացումները։

Այս քայլը հետեւել է նրան, որ Էրդողանն անցյալ շաբաթ թուրքերին կոչ էր արել հայտնել խանութներում անսովոր թանկացումների մասին։

Նշենք, որ Թուրքիայում ինֆլյացիան սեպտեմբերին աճել է 25 տոկոսով՝ հասնելով վերջին 15 տարում ամենաբարձր կետին եւ ընդգծելով արտարժույթի ճգնաժամի խորը ազդեցությունը սպառողների վրա։