Նոբելյան խաղաղության մրցանակակիր Նադյա Մուրադն աշխարհին կոչ է անում առավել շատ ջանքեր գործադրել ցեղասպանության եւ սեռական ոտնձգությունների դեմ պայքարում՝ տեղեկացնում է AP-ն։
Մուրադը հայտարարել է, որ իրեն պարտավորված է զգում իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն աշխարհում հետապնդվող մարդկանց։ Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է Նոբելյան մրցանակակիր լինելը՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել՝ օգնելու համար եզդիներին, ում իրենց տներից քշել են ահաբեկիչները։
Մի քանի տարի առաջ Նադյա Մուրադը գերեվարվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից։ Նրան 2016թ․ հաջողվել էր փախչել։ Այժմ նա ապրում է Գերմանիայում։



























