Թուրքիայի հարավ–արեւելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա քուրդ զինյալները զինված հարձակում են իրականացրել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հաքքարիի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ հոկտեմբերի 9–ի վաղ առավոտյան Չուքուրջայի շրջանի Գյուվեն լեռան վրա տեղակայված ռազմաբազայի վրա  քուրդ զինյալները հրթիռային հարձակում են իրականացրել։ 

«Հարձակման հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել 4 զինվոր»,–նշվել է Հաքքարիի նահանգապետարանի հայտարարության մեջ։