ԱՄՆ նախագահի դուստր եւ խորհրդական  Իվանկա Թրամփը թվիթերում նշել է, որ Նիկի Հեյլիի հրաժարականից հետո չի զբաղեցնի Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի թեկնածու» կառաջադրի Հեյլիի փոխարեն:

Նա նաեւ ընդգծել է, որ չի զբաղեցնի այդ պաշտոնը, գրում է Gazeta-ն: