Աբորտ անելը նույնն է, ինչ խնդրի լուծման համար քիլլեր վարձելը՝ կարծում է Ֆրանցիսկոս Պապը։
Նրա խոսքերով՝ որոշ մարդիկ աբորտն արդարացնում են մարդու իրավունքների հանդեպ հարգանքով։ «Ինչպե՞ս կարող է անմեղ եւ անպաշտպան կյանքն իր ծաղկման պահին սպանող գործողությունը լինել բժշկական, քաղաքացիական կամ մարդկային։ Արդա՞ր է արդյոք խնդրի լուծման համար քիլլեր վարձելը։ Ո՛չ։ Ուրեմն, ինչպե՞ս մենք կարող ենք խլել մարդկային էակի կյանքը՝ թեկուզ եւ շատ փոքրիկ»։




























