Բրիտանիան ինքնասպանությունների կանխման նախարար կունենա։ Այդ պաշտոնում կնշանակվի Ջեկի Դոյլ Փրայսը։
BBC-ն հայտնում է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, թե նախարարի նշանակումը կօգնի հաղթահարել այդ խնդրի հետ կապված լռության պատը եւ կանխել ինքնասպանությունները։
Նոր նշանակման մասին որոշումը կայացվել է հոգեկան առողջությանը նվիրված միջազգային գագաթաժողովում, որն անցկացվում է երկրում։




























