Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը երկօրյա այցով մեկնում է Սաուդյան Արաբիա։

Թուրքական Haberx կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը սեպտեմբերի 22-24-ը Սաուդյան Արաբիայում կմասնակցի թագավոր Աբդուլահի Գիտական եւ տեխնիկական համալսարանի բացմանը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ժամանակին եղել է Սաուդյան Արաբիայի Զարգացման բանկի մասնաճյուղի կառավարիչը։

Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ ունի կնքված բազմաթիվ բիզնես համաձայնագրեր։ Ըստ դրանց՝ Սաուդյան Արաբիան Թուրքիայում ներդնում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Միայն անցյալ տարի հոկտեմբերին կնքված մի պայմանագրով Սաուդիան Արաբիան Թուրքիայի գյուղատնտեսությունում կատարելու է 20 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում։