ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ բոլորն ուզում են իր դստերը տեսնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական նոր ներկայացուցչի դերում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հիանալի է, որ բոլորն ուզում են Իվանկա Թրամփին տեսնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում։ Նա հրաշալի կլիներ, սակայն ինձ արդեն շշուկներ են հասնում «խնամիական» կապերի մասին։ Հիանալի մարդիկ կան, որ կուզեին ստանալ այդ պաշտոնը»,- գրել է նա՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի 5 թեկնածություն է դիտարկում։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ իր նախկին խորհրդական Դին Փաուելին Թրամփն այդ ցուցակից հանել է։ Ըստ Reuters-ի՝ նախագահի աշխատակազմ նրա վերադարձը դիմադրության է արժանացել Սպիտակ տան աշխատակիցների կողմից։
Նիկի Հեյլին, ով 2017թ․ հունվարից զբաղեցնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, երեքշաբթի հայտնել էր իր հեռանալու մասին։ Նա պաշտոնը կթողնի հաջորդ տարվա հունվարին։


























